Էրդողանը դատի է տվել գերմանական Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել գերմանական Axel Springer մեդիակոնցեռի ղեկավար Մատիաս Դեփֆների դեմ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Deuche Welle-ին:

Էրդողանին չի գոհացրել Դեփֆների հրապարակային աջակցությունը Յան Բեմերմանին, ով եթերում թուրք նախագահի համար վիրավորական բանաստեղծություն էր կարդացել:

Քյոլնի դատարանն արդեն ակնարկել էր, որ ամենայն հավանականությամբ չի բավարարի Էրդողանի հայցը: Էրդողանի պաշտպանները հայտնել էին բարձրագույն դատարաններ դիմելու պատրաստակամության մասին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Բեմերմանը ZDF հեռուստաալիքի եթերում թուրք նախագահի մասին բանաստեղծություն էր կարդացել, որը ոչ միանշանակ կատակներ էր պարունակում: Այդ բանից հետո թուրքական կողմը Բեմերմանի դեմ քրեական հետաքննման մասին պաշտոնական հայց էր ներկայացրել ԳԴՀ:




Լրահոս