Հայաստանը խաղաղություն է ցանկանում. Իվետա Մուկուչյանը մեկնաբանել է Արցախի դրոշի բարձրացումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միակ բանը, որ Հայաստանը ցանկանում է, խաղաղությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին ասել է «Եվրատեսիլ­2016»­ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը կիսաեզրափակիչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «կանաչ սենյակում» Արցախի դրոշը բարձրացնելու մասին հարցին:

«Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և իմ սիրտը, իմ մտքերը, զգացմունքներն ու բոլոր ապրումները մայր հայրենիքիս հետ են: Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել և տարածել, հետևյալն է` խաղաղություն: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում սահմաններին, Հայաստանը խաղաղություն է ցանկանում: Հենց այս պատճառով էլ գրել եմ այս երգը` ցանկանալով տարածել «սիրո ալիքներ»:

13166049_1711899385719352_4320793836572325010_n-450x600

Իմ ցանկությունն է, որ ամենուր խաղաղություն լինի: Ես բարձրացրեցի դրոշը, քանի որ ցանկանում էի, որ մարդիկ կենտրոնանան այս խնդրի վրա: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում այս աշխարհում»,-­ ասել է Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը «Եվրատեսիլ­2016»­ի առաջին կիսաեզրափակչում մայիսի 11­-ին Իվետա Մուկուչյանը ներկայացավ գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ` հանդես գալով 7­-րդ համարի ներքո: Կիսաեզրափակիչի արդյունքներով` նա կշարունակի պայքարը մրցույթի եզրափակիչում: Հայաստանի հետ պայքարը եզրափակիչում կշարունակեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:

Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք)




Լրահոս