Հալեպից դեպի հարավ տեղակայված բնակավայրում սիրիացի ապստամբները երկրի կառավարական ուժերին պատկանող Т-90А տանկ են խոցել: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է մայիսի 10-ին ուժայինների YouTube-ի ալիքում, փոխանցում է Lenta.ru-ն:
Հարձակումն իրականացվել է ամերիկյան TOW հակահրթիռային համակարգի օգնությամբ: Տանկին հասցված վնասի բնույթի և նրա անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Սա Սիրիայում Т-90-ի խոցման երկրորդ դեպքն է: Փետրվարի վերջին Հալեպում ուժայինները տեսագրել էին նույնպես ամերիկյան հակահրթիռային համակարգից տանկի խոցումը:
Հալեպում Т-90 տանկերն առաջին անգամ հայտվել են 2015թ. վերջին: