“ՉԻ” տեղեկություններով՝ Ազգային ժողովի 4 խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը”, “Ժառանգությունը” եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռեւս արձակուրդներից առաջ որոշել էին աշնանային նստաշրջանը սկսել որոշ միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական-հասարակական հնչեղությամբ աշխուժություն կմտցնեին խորհրդարանական կյանքում։
Մեր տեղեկություններով՝ խոսքը միասնական այնպիսի նախաձեռնությունների մասին էր, որի հրապարակայնացումը լրջորեն անհանգստացնելու էր ՀՀ իշխանություններին։ Սակայն խմբակցությունների կողմից “նախաստորագրման” ակտը այս օրերին չի կայանում այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն ընղհատակ է անցել…
ՀՅԴ-ի այս անհասկանալի պահվածքը կարելի է բացատրել ՀՅԴ-ում սպասվելիք փոփոխություններով։ Բոլոր նշանները կան պնդելու, որ ՀՅԴ-ականները ոչ միայն դեսպանների պորտֆելներ են վերցնելու, այեւ ՀՀԿ-ի հետ “կոալիցիոն” գործընկերություն են սկսելու”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):