
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հավելված է թողարկել Android-ի համար, որը թույլ է տալիս երեխաներին արաբերեն սովորել, փոխանցում է Vocativ-ը:
Այբուբենի տառերը ուղեկցվում են ռազմական թեմատիկայով, մասնավորապես, տանկերի, հրթիռների, հրացանների, թրերի, փամփուշտների նկարներով: Օգտատերերը հայտնում են նաև, որ հավելվածի օգնությամբ համապատասխան թեմատիկայով կարելի է երաժշտություն լսել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունվարի 15-ին GhostSec հաքերային խումբը հայտարարել էր «Իսլամական պետություն»-ում Android բազայով պաշտպանիչ մեսենջերի մշակման մասին: