
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում կոնֆլիկտի հաղթահարման ուղիները, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն ու Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցային գործընթացի աջակցությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև պաղեստինա-իսրայելական կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: