“Թեև տարաբնույթ սարքովի ակցիաներով գործող իշխանությունը փորձ է անում “գոլորշի բաց թողնել”, այնուամենայնիվ, երկրում առկա լարվածությունը չի թուլանում։ “Ժողովուրդ”-ին տեղեկություններ հասան, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատի հետ քննարկել է գոնե այս անգամ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարի իրականացման հնարավորությունը։ Ըստ այդմ, քննարկվում է երկու տարբերակ, առաջինը՝ պաշտոնապես կուսակցություններին հրավեր ուղարկելու, իսկ մյուսը՝ կոնկրետ անձերի իշխանության ներսում պաշտոններ “շնորհելու” մասին։
Ըստ “ժողովուրդ”–ի տեղեկությունների՝ այժմ քննարկվում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին ևս որևէ պաշտոն առաջարկելու հարցը։ “Ինձ որևէ առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ բացառվում է, որովհետև ես բավական ակտիվ մասնակցություն եմ ունեցել մարտի 1 –ի բացահայտմանը։ Այդպիսի տեսակետներ ունեցող մարդուն նման առաջարկ կանենե,-տարակուսեց մարտի 1-ի նախկին Փաստահավաք խմբի անդամ Քոչարյանը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: