Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի արձագանքել Բուդաղյան եղբայրների հոր էմիլ Բուդաղյանի բաց նամա֊կին: Այս մասին “168 ժամ” պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Անդրա֊դառնալով գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի այն հայտարարությանը, որ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի կրակոցից է վնասվածք ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Հայկ Ալումյանն ասել է, որ չգիտի, “ինչ նյութերի վրա է հիմնել պարոն Սահակյանը իր այդ հայտարարությունը”:
Հար֊ցին արդյոք ինքը շարունակո՞ւմ է պնդել, որ Բուդաղյանների կողմից զինված հարձակում չի եղել, Հ. Ալումյանը պատասխանել է.
“Այդ փաստարկը զինված հարձակում և այլն, դրանք առաջինը Զինդատախազության թեթև ձեռքով է գցվել շրջանառության մեջ, և այդ վարկածը ես կարող եմ անվանել բացարձակ անհեթեթ վարկած”: