
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սառույցի վրա է դուրս եկել «ՆԽԼ-ի աստղերը» և «ՆԽԼ-ի հավաքականի» միջև Գիշերային հոկեյի լիգայի գալա խաղին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
ՌԴ նախագահը խաղացել է Սերգեյ Շոյգուի և Վյաչեսլավ Ֆետիսովի հետ, տափօղակ է ուղարկել դարպաս և 2 արդյունավետ փոխանցում կատարել՝ խաղալով Գենադի Տիմչենկոյի և Ռոտենբերգ եղբայրների թիմերի դեմ:
Խաղը տեղի է ունեցել Սոչիի Օլիմպիական այգում «Մեծ» սառցե պալատում: ՌԴ նախագահը խաղում է «ՆԽԼ-ի աստղերը» թիմի կազմում ավանդաբար 11 համարի ներքո: