Մահվան ելքով ավտովթար՝ Տաշիր քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի 77 LS 117 և “ՎԱԶ 21099” մակնիշի 41 SL 861 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ. Ա.-ն տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել Ն. Բ.-ին, Ս. Չ.-ին և Ա. Ա.-ին: Ս. Չ.-ը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: Ա. Ա.-ն տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն (վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր), Ն. Բ.-ը՝ Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն (վիճակը գնահատվում է միջին ծանրության):




Լրահոս