Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի սահմանման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը դադարեցրել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի սահմանման աշխատանքները, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով EUobserver-ին:

Հաղորդվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է դեռևս անցած շաբաթ քաղաքական կուսակցությունների ղեկավարների կողմից: Որոշման պատճառն այն է, որ ներկա պահին Թուրքիայի իշխանությունները չեն իրականացրել Եվրամիության բոլոր պահանջները, որոնք առաջադրվել են միգրացիոն համաձայնագրի շրջանակներում:

«Շուլցն ասել է, որ այն կվերսկսվի, երբ Թուրքիան իրականացնի բոլոր 72 պայմանները»,-հայտարարել է Նիդեռլանդների խորհրդական Բիրգիտ Զիպելը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կհրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրից, եթե առանց վիզային ռեժիմը չսահմանվի մինչև հուլիսի սկիզբ: Սակայն Զիպելը կասկած է հայտնել, որ Թուրքիայի նախագահին կհաջողվի հաղթահարել բոլոր պահանջներն այդ կարճ ժամանակահատվածում:




Լրահոս