Ովքեր անցկացրին «Հրազդան-ցեմենտ»-ին արտոնություններ տալու նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդանի ցեմենտ»-ի գործարանին արտոնություններ տալու նախագիծը, որով 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ կհամարվի: Այս անգամ նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում ԱԺ-ում նախագիծը տապալվել էր քվորումի բացակայության պատճառով։ Ընդդիմադիրները միասնաբար կոչ էին անում ոչ թե ներել թալանչիներին, այս դեպքում Միկա Բաղդասարովին, այլ պատասխանատվության ենթարկել: Սակայն ինչպես հայտնի է՝ նախագծի տապալումը հարուցել էր Սերժ Սարգսյանի զայրույթը, որի հետևանքով նա նախատել էր իր կուսակիցների:

Դեմ քվեարկած պատգամավորներն են՝ Արմեն Ավետիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը և Հովհաննես Մարգարյանը: Ձեռնպահ են քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահագն Մախսուդյանը, Արա Արամյանը, Թևան Պողոսյանը և Ռուբիկ Հակոբյանը: Ընդգծենք, որ  նախորդ նիստին ՀՀԿ-ից միակ դեմ քվեարկած Կարեն Կարապետյանն այսօր բացակայում էր։

Մյուս ՀՀԿ-ականները ՀՅԴ-ի և ԲՀԿ-ից դուրս դուրս եկած մի քանի պատգամավորների օգնությամբ կարողացան առաջին ընթերցմամբ անցկացնել նախագիծը:




Լրահոս