Բաղդադի շուկայում պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 60-ը, ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է ավելի քան 50 զոհի մասին:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունում, Բաղդադի արվարձանում ականապատ մեքենա է պայթել: Այդ ամենը տեղի է ունեցել շուկայում, որտեղ առավոտյան ժամերին մարդաշատ է լինում:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:Դեպքի վայրում շարունակվում են զոհերի և վիրավորների որոնողական աշխատանքները:
Իրաքում մայիսի 1-ից արդեն երրորդ խոշոր ահաբեկչությունն է: