«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը պահվելու է բժշկական խիստ հսկողության տակ:
Բանն այն է, որ օրերս «Նուբարաշեն» բժշկական կլինիկան ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Հովհաննես Մուրադյանի հոգեկան խնդիրներ ունենալու ախտորոշումը հաստատվել: Ըստ այդմ, որոշվել է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա եւ պահվի խիստ հսկողության պայմաններում: