![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/172449e50a9552be7c5b0d129f4ca2f1__1920x.jpg)
«Իսլամական պետության» ծայրահեղականները մահապատժի են ենթարկվել այն բանից հետո, երբ լքել են Իրաքի Քիրքուք քաղաքի մարտի դաշտը, փոխանցում է Life.ru-ն:
Տեղական լրատվամիջոցները հաստատում են, որ 35-40 զինյալ կենդանի թաղվել է՝ որպես պատիժ վախկոտության և դասալքության համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ իսլամիստները մահապատժի են ենթարկում իրենց կողմնակիցներին: Հունվարի 14-ին նման բան էր պատահել, երբ վերջիններս լքել էին մարտի դաշտն առանց թույլտվության: