Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երեկ տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ և հաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը: Եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Ադրբեջան, Ռուսաստան, Նեդերլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս և Մալթա:
Հաջորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ արդեն եզրափակիչը` մայիսի 14-ին, որի ժամանակ էլ պարզ կդառնա մրցույթի հաղթողը: Իսկ մինչ այդ ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիներն Իվետայի ելույթի մասին և ինչպես են գնահատում շանսերը:
Ինչպես և սպասելի էր, մեր կողմից հարցված բոլոր մարդկանց էլ դուր է եկել մեր մասնակցի ելույթը, սակայն մրցույթի նաև քաղաքականացված լինելու հանգամանքը հաշվի առնելով` շատերն այնքան է մեծ հույսեր չունեին, որ Իվետան կկարողանա առաջին հորիզոնականը գրավել: Հարցվածների մեծ մասն Իվետային տեսնում է առաջատար հնգյակում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան