
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Աջափնյակ վարչական շրջանի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա միջոցառումը: Այն անցկացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից: ՀՀ քաղաքների ուժեղագույն ատլետներն ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով:
Միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումն է, հատկապես, որ վարչական շրջաններում բազմաթիվ բակերում տեղադրված են մարզասարքեր: Առաջնության հատուկ հյուրը և գլխավոր մրցավարը հոլանդացի հայտնի ատլետ Մայք Բիգիմանն է եղել, ով նաև վարպետության դասեր է տվել: Միջոցառման ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը: