«Կրքի ցունամին». ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Իվետա Մուկուչյանի ելույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2016»-ում առաջին կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ելույթին են անդրադարձել ռուսական մի շարք լրատվամիջոցներ: LoveWave երգը «Ռունետի» օգտատերերի քննարկման կիզակետում է հայտնվել:

«Լազարևի լևիտացիան ուժեղ տպավորություն թողեց: Սակայն լավն էր նաև հայուհի Իվետա Մուկուչյանը, ով մի պահ բառացիորեն վերածվեց մի քանի հոլոգրաֆիկ կլոնների: Ընդհանրապես, Հայաստանը վերջին տարիներին շատ արժանավայել է ելույթ ունենում մրցույթում»,- գրում է «Կոմերսանտ»-ը:

Հայաստանի ներկայացուցչի հանդեպ իր համակրանքի մասին է գրում նաև «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ-ի ժյուրիի անդամ երգչուհի և դերասանուհի Անաստասիա Ստոցկայան բացահայտորեն հայտարարեց Հայաստանին սատարելու մասին: «Իմ  ամուսինը հայ է, ես հայերի կողմից եմ»,- ասել էր նա:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը ուշադրություն է հրավիրել Իվետայի վառ արտաքինին: Պարբերականը նրան «կրքի ցունամի» է անվանել:

«Rusdialog»-ը գրում է, որ Հայաստանի ներկայացուցիչը դահիլիճը լցրեց «սիրո ալիքներով»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 14-ին:




Լրահոս