
Բուժքրոջ միջազգային օրը սկսել են նշել 1965 թվականից, սակայն միայն 1974-ին Բուժքույրերի միջազգային խորհուրդը որոշում ընդունեց այդ տոնը նշել մայիսի 12-ին` բուժքույրական ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթենգեյլի ծննդյան օրը:
Գթասիրտ քույրերը` անգլուհի Ֆլորենս Նայթենգեյլի գլխավորությամբ, մասնագիտական հմտություններն առաջին անգամ ցուցաբերել են Ղրիմյան պատերազմի ընթացքում: Հենց այդ ժամանակվանից էլ ձևավորվել է կայուն կարծրատիպը, որ բուժքույրն այն միակ սանիտարն է, որը կռվի դաշտից դուրս է բերում վիրավորներին կամ կանգնած է վիրահատական սեղանի մոտ: