Շարունակվում են ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու  2009 թվականի համապատասխան որոշմամբ  հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

Ըստ այդմ, յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի իր կողմից օգտագործվող շենք–շինության հարակից տարածքները: Մայրաքաղաքում 2016 թ. մայիս ամսի դրությամբ հաշվառված է ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 14433 առևտրի և սպասարկման օբյեկտ, որից 14093 օբյեկտը ունի բարեկարգված, իսկ 2351–ը՝ կանաչապատված ընդհանուր օգտագործման տարածք։

Բարեկարգման գործող կարգի մասին  տնտեսվարողները, նաև պետական ու հասարակական կառույցները ծանուցվում  են ըստ տվյալ օբյեկտի առանձնահատկության։

Բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համար տրամադրվում են նաև նախագծեր։ Վարչական շրջանների պատասխանատուներին հանձնարարվել է աջակցել անշարժ գույքի սեփականատերերին`տարածքների արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում, անհրաժեշտության դեպքում կանաչապատման աշխատանքների  իրականացման համար տրամադրել ծառեր, թփեր և ծաղիկներ։

Տնտեսվարողներին տրամադրված ամբողջական տեղեկատվության,  աջակցության և հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է պարտադիր նորմերի խախտումների վերաբերյալ կազմվող վարչական արձանագրությունների թիվը։ Մասնավորապես, եթե 2014 թվականի 1-ին կիսամյակում պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել էր 901 արձանագրություն, ապա 2015 թվականւնն և 2016 թվականի  մայիս ամսի դրությամբ կազմվել է 378  արձանագրություն։




Լրահոս