Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել Է  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության  (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Արամայիս Գրիգորյանը շնորհավորել է դեսպան Ավակովին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ  և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև փոխվստահության հիմքերի վրա ձևավորված ակտիվ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել  արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ ի նպաստ ՀՀ բնապահպանության ոլորտի կատարելագործման:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի պահանջներին առնչվող ազգային օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող 15 Օրհուս կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Անդրադարձ է կատարվել նաև Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին ԷՍՊՈ կոնվենցիայի իրականացման ընթացքում առաջացած խնդրիներին` ակնկալելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը:




Լրահոս