«Նորմանդյան քառյակ»-ը Դոնբասում սպառազինության դուրսբերման շուրջ համաձայնության է եկել. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նորմանդյան քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դոնբասում սպառազինության դուրսբերման և կրակի դադարեցման ապահովման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանդիպման ժամանակ հիմնական թեման այն էր, որ մենք ցանկանում ենք իրականացնել համաձայնագրերը, որոնք ձևավորվել են Մինսկում 4 երկրների առաջնորդների կողմից անցած տարվա փետրվարին՝ անվտանգության ապահովման, սպառազինության դուրսբերման, մարդասիրական օգնության, տնտեսական վերականգնման և կոնֆլիկտի քաղաքական կարգավորման շուրջ»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «Նորմանդյան քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարները հաստատել են Դոնբասում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին հայտարարել է, որ Բեռլինում բանակցությունները «բարդ» բնույթ են կրել:




Լրահոս