Մանրամասներ Լոռիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Թումանյանի բաժնում մայիսի 10­-ին` ժամը 02.30­-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Շնող գյուղում տուն է այրվում: Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը գյուղի 2­-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում` իր անկողնում, հայտնաբերել է միայնակ բնակվող, 1960 թ. ծնված Սուսաննա Գալինյանի դիակը` կիսայրված վիճակում: Կիսայրված էր նաև մյուս ննջասենյակի անկողինը:

Մայիսի 10-­ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 10-­ին, ժամը 2.00- ի սահմաններում, 1993 թ. ծնված Արսեն Մ.­ն գնացել է Ս. Գալինյանի տուն, սեռական հարաբերություն ունենալու առաջարկ արել նրան և Ս. Գալինյանի կողմից մերժում ու հանգուցյալ հոր հասցեին վիրավորական արտահայտություն ստանալուց հետո, կյանքից զրկելու դիտավորությամբ, սրբիչով շնչուղիները փակելով` սպանել, այնուհետև սեռական հարաբերություն է ունեցել սպանվածի հետ, ինչից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով փորձել է հրկիզել վերջինիս բնակարանը, այրել է անկողինը, ինչի հետևանքով մասամբ այրվել է նաև Գալինյանի դիակը:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1­-ին մասով հարուցվել է քրեական գործը: Արսեն Մ.­ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Լուսանկարը` lorinews.am-ի:




Լրահոս