Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
“Հենց նոր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ընտրեց երկամսյա կալանք, որպես խափանման միջոց: Ես ձեր ժողովրդավարությունը սիրեմ, “անկախ դատական համակարգնե էլ վրեն…”:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Դ․ Հարությունյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել:
Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: