ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր նախարար Արմեն Երիցյանը նախարարություն էր հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ ներկայացնելու ԱԻՆ անցած ուղին:
“ՀՀ տարածքում գոյություն ունեն բոլոր տեսակի աղետները բացի ցունամիից, Մենք համագործակցում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որովհետև առանց համագործակցելու աղետների դեմ պայքարելն անհնար է”,- ասաց Արմեն Երիցյանը:
Վերջինս ներկայացնելով նախարության գործունեությունն ու գրանցած հաջողությունները` հիշեցրեց, որ իրենց նախարարությունը շատ երիտասարդ է, բայց հասցրել է իրականացրել աղետների ռիսկերի նվազեցման մի շարք ծրագրեր:
Նկատենք, որ հյուրերը հնարավորություն ունեցան նախարարության կատարած աշխատանքի մասին առավել մանրամասնը տեղեկանալ ցուցադրվող տեսանյութի միջոցով:
Արմեն Երիցյանը հյուրերի հետ միասին շրջայց կատարեց նախարարության տարածքով` այցելելով ճգնաժամային կառավարման կենտրոն: Վերջինս խոսքով` այս կենտրոնից հնարավոր է ուղիղ կապ հաստատել տարբեր երկրների կազմակերպությունների ու դեսպանատներին հետ:
Հանդիպմանը ներկա Իրանի Ւսլամանական հանրապետությոն դեսպան Մոհամադ Ռեյսին, ով լրագրողների հետ զրույցում կարևորեց ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցությունը:
“Համագործակցություն պետք է լինի հատկապես սեյսմիկ ոլորտում, ինքս բարձր եմ գնահատում նախարարությունում ստեղծված պայմանները, և ես շնորհավորում եմ նախարարին, քանի որ տեսնում եմ, թե անցած տարվա համեմատ ինչ առաջընթաց է գրանցվել այստեղ”,- ասաց նա: