Կեղծ հայտարարություն Կոնգրեսի անունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ Կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել Երեւանի “Փակ Շուկայի” շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Կոնգրեսը տեղեկացնում է, որ այդ հայտարարությունը կեղծ է: “Հայտնում ենք, որ Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են”,- ասված է Կոնգրեսից տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կոնգրեսին նախկինում մաս կազմող “Մարդու Իրավունքներ -96” կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ արդեն վաղուց գոյություն չունեցող քաղխորհրդի անունից հայտարարություն էր տարածել՝ Փակ շուկայի վերաբերյալ:




Լրահոս