
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է փոխել իր ակումբային գրանցումն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նշվում է նաև, որ Ալաբան «Բարսելոնա» կտեղափոխվի այն դեպքում, երբ նրան կառաջարկեն հանդես գալ կիսապաշտպանի դիրքում: