«Մորքո՛ւր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում». Մարգարիտ Եսայանը տհաճ միջադեպի մեջ է ընկել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Մարգարիտ Եսայանը վերջերս տհաճ միջադեպի մեջ է ընկել։ Նա վերադառնալիս է եղել Երևան, երբ «Զվարթնոց» օդանավակայանում մոտեցել է Թեհրանից ժամանած մի աղջիկ և անգլերենով հարցրել տաքսու գները։ ՀՀԿ-ականը մի տաքսու վարորդից ճշտել է գինը, և փոխանցել՝ «6 հազար դրամ»։ Աղջիկը շարունակել է այլ տաքսի որոնել, ինչը շարժել է պատգամավորի հետաքրքրությունը, նրա ու տաքսիստի միջև լեզվակոիվ է սկսվել։

Տաքսիստը հորդորել է. «Մորքուր ջան, թող գնա, ի՞նչ ես ուզում»։ Եսայանը վրդովվել է, տեղեկացրել, որ ոչ թե շարքային «մորքուրի» հետ գործ ունի, այլ ԱԺ պատգամավորի։ Վիճաբանությանը խառնվել են նրա ամուսինն ու վարորդը, և Եսայանը «փախցրել» է ագահ տաքսիստի կլիենտին՝ աղջկան ու նրա հորն իրենց մեքենայով տեղափոխելով։ Պարզվել է՝ տաքսիստը 20 հազար դրամ է պահանջել մինչև Իսակովի պողոտա՝ ավտոկայան հասցնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս