«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի սկզբներին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաեւ բազմաթիվ այլեւս նախկին պաշտոնյաներ եւ գեներալներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում է հայտնվել: Բանն այն է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով է նաեւ, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: