ՔՆՆԱՐԿՎԵԼ Է KFW ԵՎ WWF-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է KFW և WWF-ի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են “Արփի լիճ” ազգային պարկի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև բաց դրամաշնորհային ծրագրի խորհրդատուի ընտրության առաջին փուլի և նախատեսվող մրցույթի հայտարարման մասին հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը. այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիների համագործակցությունը հանգեցրել է բավականին լուրջ արդյունքների, որոնք տեսանելի են ոչ միայն կողմերրին, այլ նաև հանրությանը:
 
“Այն պայմանավորվածությանները, որոնք այսօր ձեռք կբերվեն, մենք պատրաստ ենք առանց շեղումների կյանքի կոչել: Կարծում եմ, որ դրանք փոփոխման ենթակա չեն լինի”,- նշել է Արամ հարությունյանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին գերմանական երկու կառույցների ներկայացուցիչներին ընդունելու համար՝ դեսպան Մորելը նշել է, որ գերմանական կողմը պատրաստ է իր ջանքերը նպատակաուղղել խնդրո առարկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ:




Լրահոս