Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը հանձնել է Գերմանիային. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. ««Բուռն գործընթացներ են գնում հակամարտության կարգավորման հարցում։ Էական էր այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեխանիզմների ներդրման հարցը դրեց Գերմանիայի վրա։ Մեծ ճնշման տակ է հայտնվել Ռուսաստանը, որի հետևանքով դադարեցրել է զենքի վաճառքը Հայաստանին, երկրորդը Գերմանիային է հանձնել այս նախաձեռնությունը, Գերմանիան էլ հանդես է գալիս ողջ ԵԱՀԿ-ի օգտին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը ևս դիմել էր Գերմանիային, բողոքել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այսինքն բոլոր կողմերից թելերը գնում են դեպի Գերմանիա, և պարզ է, որ ԵԱՀԿ-ն ակտիվացնելու տարբեր վարկածներ են քննարկվում, բայց որոշակիություն դեռևս չկա»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

Իր հերթին գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատել է, որ Գերմանիան լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները։ «Ուկրաինայից հետո հստակ պատկերացում կա, որ Եվրոպան շրջապատված է անկայունության օջախներով, դրանք կարող են պայթել ցանկացած պահի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն իր դեմքը ցույց տվեց ապրիլի սկզբին, հստակ պատկերացում կա, որ դրանք կարելի է վերահսկել ամրապնդելով ԵԱՀԿ գործառույթները, որոնք էականորեն թուլացել են։

Այս ուղղությամբ, ինչպես ես վերջերս բազմիցս ասել եմ, էական աշխատանք է տանում Գերմանիան իր բարձրաստիճան պաշտոնյաների Շտայնմայերի և Մերկելի կողմից։ Գերմանիայի քայլերը հակազդեցության չեն արժանանա ոչ Ռուսաստանից, ոչ Արևմուտքից, կարծում եմ Գերմանիան կառուցողական կլինի, և կլինեն մեխանիզմների տեղակայման, նախագահական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ հստակ առաջարկներ»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս