Այսօր վաճառքի է հանվելու 3-5 միլիարդ դրամի պարտատոմս` տարեկան 11 տոկոս եկամտաբերությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանը այսօրվանից սկսում է մայիսի ընթացքում թողարկվելիք պարտատոմսերի վաճառքը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ այսօր վաճառքի է հանվելու 3-ից մինչեւ 5 միլիարդ դրամի պարտատոմս` տարեկան 11 տոկոս եկամտաբերությամբ: Մայիսի 16-ին նախատեսվում է վաճառքի հանել եւս մեկուկես միլիարդ դրամի պարտատոմս, իսկ մայիսի 17-ին վաճառքի կհանվի 4-ից 6 միլիարդ դրամի պարտատոմս՝ տարեկան 9 տոկոս եկամտաբերությամբ:

Ամսվա վերջին նախատեսվում է թողարկել եւ վաճառքի հանել մեկուկես եւ կես միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր: Բացի այդ՝ գանձապետարանը նախատեսում է մայիսին թողարկել նաեւ կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրուքով չորս խումբ պարտատոմս` ընդհանուր 220 մլն դրամի չափով, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 13-ից մինչեւ 15 տոկոս: Այն, որ ՀՀ կառավարությունը շարունակում է արագ տեմպերով ավելացնել պետական ներքին պարտքը, վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս