
Սիրիայում զինյալների հրետակոծության արդյունքում ռուս զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնել են «Հմեյմիմ» ավիաբազայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հոմս նահանգում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական Կենտրոնի մեքենաների ուղեկցման հարցով խնդիրների իրականացման ժամանակ զինյալների հրետակոծությունից ստացած ծանր վնասվածքից զոհվել է ռուս զինծառայող Անտոն Երիգինը»,- հայտնել են ավիաբազայում:
Զինծառայողին հոսպիտալացրել էին, որտեղ ռազմական բժիշկները 2 օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն Երիգինին չի հաջողվել փրկել:
Գործակալությունը նշում է, որ չնայած նրան, որ Սիրիայից դուրս են բերվել ռուսական հիմնական ուժերը, «Հմեյմիմ» ավիաբազան և «Տարտուս» ռազմածովային բազան շարունակում են գործել: