Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան Ինտերպոլի աջակցությամբ Լոնդոնի շտաբ-բնակարանում միջազգային հակակոռուպցիոն կենտրոն կստեղծեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ աշխարհում առաջին նման կենտրոնի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է Լոնդոնում հակակոռուպցիոն գագաթաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը «ոչ դիվանագիտական» հայտարարություն էր արել: Մի շարք նախարարների և Ելիզավետա II-ի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Աֆղանստանն ու Նիգերիան «աներևակայելի կոռումպացված» են: