Ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել են մարմնավաճառներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Շենգավիթի  բաժնի   ծառայողները, սեպտեմբերի 2-ին, ժամը 22:30-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայով, բաժին են  ներկայացրել 35-ամյա Անդրանիկ Մ.-ին եւ նույն վայրից` մարմնավաճառներ` 27-ամյա Վիոլետա Հ.-ին ու 41-ամյա Աստղիկ Ե.-ին:
Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա  Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի եւ Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետեւ բացի օրական 5.000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1.000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի եւ Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս