ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, վերջերս  մեղադրանքներ էր հնչեցրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին՝ հայտարարելով, թե նրան Ղարաբաղյան պատերազմում չի տեսել մարտի դաշտում: Կոմանդոսի այս հայտարարությունը բուռն հակազդեցության արժանացավ Վազգենի մարտական ընկերների կողմից: Նրանցից «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, օրինակ, ասել էր, թե այդ հայտարարության հեղինակն ինչու նույնը չէր ասում նաեւ Վազգենի կենդանության օրոք. «Ինչո՞ւ ինքը չի մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թե՞ նրանց էլ մի 20 տարի հետո է պատրաստվում քննադատել: Ես կուզենայի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանի իմ մի հարցին. ինքը երբեւէ Ռոբերտ Քոչարյանին տեսե՞լ է մարտի դաշտում, թող կանգնի եւ ասի, շատ է ասում, որ պատերազմի ակունքներում ինքն է եղել, բայց լռում է, կենդանության օրոք չի՞ կարող ասի, թող ասի: Ի՞նչ է, այսօրվա իշխանություննե՞րն են հնարավորություն տալիս գործելու, կայանալու: Իսկ Վազգեն Սարգսյանը, իսկապես, մեզ գործելու հնարավորություն է տվել, անգամ Ռուսաստանից են սպաներ եկել Հայաստան: Վազգեն Սարգսյանն արել է այն, ինչի արդյունքում ազատագրել ենք Արցախ աշխարհը»: Այնուհետեւ Կոմանդոսը, ի պատասխան Միքայելյանի այս խոսքերի, ասել էր՝ արդյոք նա մարտի դաշտում երբեւէ տեսել է Վ. Սարգսյանին: «Վազգեն Սարգսյանին այնքա՜ն եմ տեսել մարտի դաշտում…»,-«Հայելի»-ին ասել է Միքայելյանը: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Կոմանդոսը նման հայտարարություններ անում, Ս. Միքայելյանը պատասխանել էր. «Նրան ասում են, ինքն էլ ասում է»:




Լրահոս