Երբ մենք խոսում ենք մենաշնորհների առկայության մասին, պետք է առաջին հերթին գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա մրցակցային միջավայրը կձևավորվի շատ արագ: Այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարին, այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հիմա փոխվելու են նոր Սահմանադրությամբ տրված կարգավորումները: Հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն է պահանջում նոր Սահմանադրությունը», – նշեց նա: