Բոլոր վիրավոր զինծառայողներն առաջին օրվանից եղել են մեր ուշադրության կենտրոնում: Բոլոր զինծառայողները լուրջ բժշկական վերահսկողության տակ են եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մենք երեկ Ռուբենի և Արմենի ծնողների հետ քննարկել ենք առողջական վիճակը: Քննարկել ենք` արդյոք Հայաստանում սպառված են բոլոր միջոցները բուժօգնություն ցույց տալու: Շատ սթափ կարողացանք քննարկումներն անցկացնել, և իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում էլ հնարավոր է բուժումը կազմակերպել, ամեն դեպքում ցանկություն են հայտնում երեխաներին տեղափոխել արտերկիր», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: