ԴԱՏԱԽԱԶԻ ԳՅՈՒՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝  Արագածոտնի մարզում Ապարանից մինչեւ Չքնաղ գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատված է, իսկ ահա Չքնաղից մինչեւ Ձորագլուխ, Թթուջուր համայնքներ ճանապարհը գտնվում է առավել քան անմխիթար վիճակում: Այս մասին «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին Ձորագլուխի բնակիչ Հարություն Ասլանյանը եւ Թթուջրի բնակիչ Վարազդատ Ալոյանը: Նրանք պահանջում են լուծել նաեւ իրենց գյուղերի ասֆալտապատման խնդիրը: Ինչ վերաբերում է Չքնաղ տանող ճանապարհին, ապա այն  ասֆալտապատված է, քանի որ այդ գյուղը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ծննդավայրն է: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որն էլ վստահեցրեց, որ Ապարան քաղաքից մինչեւ Ձորագլուխ ծրագրով նախատեսված է ասֆալտապատել հաջորդ տարի:




Լրահոս