ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արցախում

Լուսանկարում Բագրատ Սրբազանն է, որը առաջնագծում մարտնչող զինվորներին սնունդ է փոխանցում: Համաձայնե՛ք, որ ազդեցիկ ու պարտավորեցնող լուսանկար է:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրվո՞ւմ է: Եթե այո, ապա որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները, եւ ո՞ւմ է այն տրամադրվում:

Սվետլաննա Հովակիմյան (74 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովակիմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության կարող է իրականացվել հետեւյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք եւ ուշադրություն՝
ա) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման եւ (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.
բ) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում եւ ի՞նչ կարգով կարող է մերժվել ապոստիլով վավերացումը:

Արմինե Սահակյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե՝
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներից.
բ) փաuտաթուղթը ներկայացվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ.
գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր. դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ. ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումը oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնում ենք, որ դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:




Լրահոս