ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ հասկանում՝ «պապաներին» ասելով՝ ինչո՞ւ ինձ նկատի ունեք: Կարծում եմ, որ իրենք շատերի պապաներին են երեւի նեղացրել, դրա համար են պապաների անունից խոսում»:

Հենրիկ Նավասարդյան Tert.am

Չհասկանալու ոչինչ չկա, իրականում Նավասարդյանը լավ էլ ամեն ինչ հասկանում է, քանի որ պարզից էլ պարզ է, որ այս ամենի պատճառն իր գործունեությունն է եւ պաշտոնյային ոչ վայել վարքը: Եթե նա իրեն թույլ է տալիս հայհոյել լրագրողին, հետո էլ ցինիկաբար արդարանալ՝ նշելով, թե ուրիշ բան էր ուզում ասել, կամ էլ ակցիաների վայր իր հետ բերել իր հաստավիզներին, որոնք տեղում փորձում էին սադրանքներ կազմակերպել, ահաբեկել քաղաքացիներին, ապա բնական է, որ նման դեպքերում առաջին հերթին ամեն ինչ պիտի վերագրեն իրեն եւ իր նման գծատերերին ու գծատերերի շահերի պաշտպաններին:




Լրահոս