5 միլիոն դրամի օգնություն` առաջնագծին` Լանջաղբյուր գյուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետարանը այս տարվա ապրիլյան հերոսամարտերի սկզբից ի վեր արդեն թվով երրորդ աջակցությունն է հասցնում առաջնագծում կանգնած զինծառայողներին եւ կամավորներին: Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, աջակցությունն առաջնագծին կազմել է մոտ 5 միլիոն դրամ, որը զինծառայողներին եւ կամավորներին հատկացվել է սննդի, հագուստի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեսքով:

«Անձամբ այցելել ենք առաջնագծի 10 դիրքեր, հանդիպել Լանջաղբյուրից զորակոչված զինծառայողներին ու կամավորագրվածներին, ոգեւորել ու քաջալերել նրանց, տեսակցել ենք նաեւ մեր մարզի այլ զինծառայողների եւ կամավորների հետ: Հետաքրքրվել ենք, թե ինչի կարիք են առավելապես զգում, որ կարողանանք հերթական աջակցության ժամանակ ապահովել: Բոլորի մարտական ոգին բարձր է, բոլորն անսասան կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ մեր համայնքը մոտակա ժամանակներում պատրաստվում է առաջնագիծ հասցնել թվով չորրորդ աջակցությունը»,- նշեց Յուրիկ Բաղդասարյանը:




Լրահոս