ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ազգային ժողովում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այնքան է հոգնել, որ նիստի ընթացքում «աչքը կպցրել» է: Իսկ տեսախցիկը նկատելուց հետո նա փորձել է սթափվել՝ գեղեցիկ լուսանկար ստանալու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ: Խնդրում եմ ներկայացնել կարգը:

Եփրեմ Սահակյան (39 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այլ պետությունում ՀՀ պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում՝
1) միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ կամ անձնագիր.
2) անգլերենով կամ հայերենով լրացված դիմում-հարցաթերթիկ.
3) դիմում-հարցաթերթիկին փակցնելու համար այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մուտքի վիզաների դեպքում` 35×45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերում դիմում-հարցաթերթիկին կցվում է օտարերկրացու անձնագրի պատճենը.
4) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին՝ նաեւ ծնողների կամ ծնողներից որեւէ մեկի, օրինակ՝ ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, ՀՀ-ում գտնվող ծնողների կամ ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ.
5) պետական տուրքի վճարման անդորրագիր:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այցելության մուտքի վիզան իրավունք է վերապահում օտարերկրացուն մուտք գործել եւ գտնվել ՀՀ-ում մինչեւ 120 օր ժամկետով՝ առավելագույնը մինչեւ 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը, կարո՞ղ է արդյոք անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում տարածվել պարտադիր կուտակային միջոցների (կենսաթոշակային ֆոնդի փայերի) վրա:

Լիանա Մխիթարյան (49 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ո՛չ: Մինչեւ անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն՝ եթե անձն ունի գույքային պարտավորություններ բանկի կամ որեւէ այլ անձի հանդեպ եւ չունի բավարար գույք՝ իր պարտավորությունները կատարելու համար, ապա միեւնույն է՝ նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել:
Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել կուտակային կենսաթոշակի վրա` 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչեւ մասնակցի՝
1) կենսաթոշակային տարիքը լրանալը, 2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելը, 3) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը, 4) մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը եւ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը: Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց:




Լրահոս