Ռիոյում շահագործման է հանձնվել բռցնքամարտի մարզադահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում քիչ-քիչ շահագործման են հանձնում մարզական կառույցները. արդեն պատրաստ է բռնցքամարտի համար նախատեսված մարզադահլիճը:

Բռնցքամարտի մրցումները կանցկացվեն չորս շրջաններից Բարայում: Բռնցքամարտի դահլիճը տեղավորում է 9000 հանդիսական: Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 6-ին և կեզրափակվի 21-ին:

Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կներկայացնեն բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) և Վլադիմիր Մարգարյանը (69 կգ): Ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 85 օր:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս