
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է երկրի կառավարության լուծարման մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բրազիլիայի սենատը միաձայն քվեարկել է պետության ղեկավարին ժամանակավորապես պաշտոնազրկելու օգտին:
Պաշտոնաթող է արվել նաև նախագահի ադմինիստրացիայի ղեկավարը: Բրազիլիայի նոր կառավարությունը կձևավորի երկրի փոխնախագահ Միշել Թեմերը, ով նաև կկատարի նախագահի պարտականությունները:
Ռուսեֆին կասկածում են Petrobras նավթագազային պետական ընկերությունում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննմանը խոչընդոտելու մեջ: Մարտի կեսերին նախագահի հրաժարականը պահանջող մի քանի միլիոն բրազիլացի էր փողոց դուրս եկել: Հարցումների համաձայն՝ բնակչության 69%-ը կառավարության աշխատանքը «սարսափելի» և «վատ» են անվանում: