ՀԱՐՑ. Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ եւ ուզում եմ մանրամասն տեղեկանալ ինձ հասանելիք թոշակի մասին: Ընդհանրապես ի՞նչ թոշակից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում են կենսաթոշակի հետեւյալ տեսակները.
1. աշխատանքային՝ 1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,
2. զինվորական՝ 1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,
3. սոցիալական՝ 1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:
աջակցության» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես կանոն, հաշմանդամություն ունեցող գրեթե բոլոր քաղաքացիները հավերժ կանգնած են այս չլուծվող խնդրի առջեւ: Մինչդեռ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս նրանց գոնե մի փոքր աջակցելու համար: Ստացվում է, որ «ապահով Հայաստանում» ով ինչպես կարող է` գոյատեւում է: