Ինչպես պատռված ջինսե տաբատին նոր տեսք հաղորդել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ոտքերի արանքում հաճախակի պատռվող ջինսե տաբատին նոր տեսք հաղորդել, այնպես, որ «վերանորոգման» հետքը նույնիսկ չնկատվի:

Իրավիճակը փրկում է նույն ջինսե կտորից արված կարը: Եվ հենց այդ պատճառով պետք չէ դեն նետել ավելորդ ջինսե կտորները:

444444444444444444444444

Անհրաժեշտ է՝

– համապատասխան գույնի կտոր

– ինքնասոսնձվող ֆլիզելին

– թելեր

– մկրատ

– ձևավոր մկրատ

– կարի մեքենա

Աշխատանքը ընթացքը՝ 

1. Զգուշորեն կտրեք պառված հատվածի եզրերը:

2555555555555555555

2. Պատրաստեք կտորը: Այն չափսով պետք է ավելի մեծ լինի պատռված հատվածից: Թարս կողմից պարագծով սոսնձեք ֆլիզելինը, վրան դրեք կտորը:

3

3. Արդուկի միջոցով ամրացրեք այն: Տաքության ազդեցության տակ ֆլիզելինը կսոսնձի կտորը:

4

4. Պարագծով սկզբից միջնաստառ կարեք, ապա զիգզագաձև:

5

5. Կտրեք ավելորդ թելերը:

6

6. Ջևավոր մկրատով կտրեք կտորի դուրս եկած մասերը, ապա արդուկեք:

7

7. Ապա նաև դիմային հատվածից:

8

8. Պատրաստ է:

9




Լրահոս