ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` պաշտոնատար անձինք պատասխանատվություն կրո՞ւմ են օրենքի խախտման համար: Եթե այո, ապա ո՞ր դեպքերում է դա լինում:

Ռոբերտ Պողոսյան (71 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով: Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:
Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:
Օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ ՀՀ վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, օրենքը մանրամասնորեն ներկայացված է, բայց չի գործում այնպես, ինչպես ներկայացված է: Շատերը կփաստեն բազմաթիվ դեպքեր, երբ այդ նույն օրենքն «աչքերը փակում» է այն ժամանակ, երբ իսկապես գործելու ուժ չունի, քանի որ խախտողը որեւէ հարուստ չինովնիկ է:




Լրահոս