ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի “Ախթամար” հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ “Ախթամարը” պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։
Ալրաղացի Լյովիկի այս “օբեկտը” կառավարությունից հարկային արտոնություն Է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ “Ախթամարը” նպաստում Է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր Է ստեղծում և այլն։ Բայց փաստն այն Է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում։ Ակնհայտ Է, որ կառավարությունը պարզունակ հովանավորչություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: