Հրապարակ. Վարչապետի ու ԱԺ նախագահի հարաբերությունները կրկին սրվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում “թշնամուն” վերջնականապես գահընկեց անելու համար։ Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները։
 
Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու է իր հնարավորությունների շրջանակում։ Չի բացառվում, որ աշնանը պայքարը թեժանա՝ ընդգրկելով նաև “տեղեկատվական պատերազմի” ձևաչափը”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս